|
|
|
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ճարտարապետության ոլորտում ունեցած ավանդի համար Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Աշոտ Դուրյանը պարգևատրվեց «Ջիմ Թորոսյան» ոսկեզօծ մեդալով: Ճարտարապետը համալսարանում երկշաբաթյա դասընթացներ անցկացրեց ճարտարապետության հոգեբանություն թեմայով: Աշոտ Դուրյանի խոսքով այսօր քիչ է ոււսումնասիրված ճարտարապետական միջավայրը հոգեբանական տեսանկյունից, այն դեպքում, երբ նույն այդ միջավայրը ստեղծվում է մարդու ձեռքով և մարդու համար: Ներկակացնելով համալսարանում անցկացրած դասընթացները` նա նշեց, որ դասախոսությունները հատկապես ուղղված էին ճարտարապետ - պատվիրատու փոխհարաբերությանը, որը բոլոր ժամանակներում եղել է առանցքային խնդիր:
>>
|
|
|
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԹԻՄԸ` ՀԱՂԹԱԿԱՆ ԹԻՄ
2012 թվականի ՀՀ Պաուերլիֆտինգի` ուժային եռամարտ ֆեդերացիայի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարանի համագործակցությամբ անցկացվեց միջդասարանային և անհատական առաջնություն` ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ սեղանի թենիս, ուժային եռամարտ, բազկամարտ մարզաձևերում:
>>
|
|
|
ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ-ՄՐՑՈՒՅԹԸ
Մայիսի 4-ին Երևանի ճարտարապետու-թյան և շինարարության պետական համալ-սարանի և Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ուսանողների ճարտարապետական նախագծերի հերթական համատեղ ստուգատես-մրցույթի ամփոփումն էր:
Մրցույթի առաջադրանքն էր Երևան քաղաքի Տիգրան Մեծ, Քրիստոփոր, Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցներով եզերված թաղամասի նախկին արդյունաբերա-կան հատվածում նոր ճարտարապետաշինարարական լուծումներ առաջարկելը` ներկայացնելով վերակառուցման ճարտարապետական նախագծային աշխատանքներ:
>>
|
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|