ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Համալսարանի ուսանողները ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ շարունակում են ծառատունկը: Երկու շաբաթվա ընթացքում ուսանողները կանաչապատել և բարեկարգել են համալսարանի բակը, միջին մասնագիտական քոլեջի, թիվ 3 դպրոցի շրջակայքը:

Ուսխորհրդի նախագահ Հայկ Սարգսյանի խոսքով` կանաչապատման խնդիրը համալսարանի ուսանողության ուշադրության կենտրոնում է, և ընդլայնելով իր գործունեությունը` համալսարանի ուսանողական խորհուրդը նպաստելու է քաղաքապետարանի կողմից իրականցվող Երևան քաղաքի կանաչապատման ծրագրին:



© Copyright Yerevan State University of Architechture and Construction    info@ysuac.am