|
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ «ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Վերջերս Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համատեղ «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր մրցույթ, որին մասնակցել է նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի համակարգչային նախագծում ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Պողոսյանը: Նրա աշխատանքը իր հետաքրքիր մոտեցմամբ համարվել է լավագույններից մեկը և արդեն իսկ ֆինասավորվող նախագծերի ցանկում է: Շնորհավորում ենք ուսանողուհուն` մաղթելով նորանոր հաջողություններ:
|