|
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
1965-86 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության նախարարության «Հայպետջրնախագիծ» ինստիտուտում նախ որպես երկրաբանական արշավախմբի պետ, բաժնի գլխավոր երկրաբան, իսկ 1975-85 թթ. ՝ ինժեներական երկրաբանության և ջրաերկրաբանության բաժնի պետ: 1985-86 թթ Է. Բարսեղյանր եղել է ինստիտուտի տնօրենի տեղակալը՝ հետազոտական աշխատանքների գծով: Նրա ղեկավարած հանրապետության ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարի տեխնիկական նախագծի ինժեներաերկրաբանական հետախուզական աշխատանքները կատարվել են բարձր մակարդակով, որի համար արժանացել է ԽՍՀՄ Պետշինի և արտասահմանյան փորձագետների բարձր գնահատականին: 1993-95 թթ. Է.Բարսեղյանր եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետջրնախագիծ» ինստիտուտի տնօրենը և ընդգրկվել Համաշխարհային բանկի «Ոռոգման վերականգնումը Հայաստանում» ծրագրի կազմման աշխատանքներին: 1995 թվականից մինչև 2002թ. Է.Բարսեղյանն աշխատել է Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես տնօրեն, որն այժմ վերանվանվել է Ջրային հինմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտաարտադրական միավորում ՊՓԲԸ: 1983թ. նա ԽՍՀՄ Պետշինի գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, ուր արծարծվում են ինժեներական երկրաբանությանր վերաբերող հարցեր: Հանրապետության ջրատնտեսության ոլորտում ունեցած ծառայությունների համար Է. Բարսեղյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի, այլ պարգևների: Բնութագրելով Էդուարդ Բարսեղյանին` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը նկարագրեց նրան որպես իսկական գիտնականի, բացառիկ անձնավորության. . «էդուարդ Բարսեղյանին ես գիտեմ որպես ազնվագույն անձնավորության, և բոլորովին Էլ չափազանցություն չի հնչի իմ խոսքը, եթե ասեմ, որ նա ինձ համար կա և մնում Է առաքինի մարդու իսկական կատարելատիպ: Դա բարձրագույն որակ Է, որին չեն հասնում միայն հարուստ գիտելիքների պաշարով, պատասխանատու գործում ցուցաբերած մշտական պարտաճանաչությամբ, փորձի կուտակումով»: «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Յուրի Ջավադյանի խոսքերով` էդուարդ Բարսեղյանը կոչված էր ծառայելու հայրենիքին, ադպիսին էր նրա և' աշխատանքային նշանաբանը, և' նրա` որպես հայ մարդու, հանրապետության արժանավոր քաղաքացու հավատամքը: |
||
| © Copyright Yerevan State University of Architechture and Construction info@ysuac.am | ||
