ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԵՑԻՆ ՄԵԴԱԼՆԵՐ…

Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ճարտարապետաշինարարական կրթության ոլորտի անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման համար համասարանը «Առաջին լրատվական», «Ազդարար», «Ժամը», «Երկիրն այսօր» լրատվական ծրագրերին, «Առավոտ», «Հայատանի Հանրապետություն», «Ազգ», «Հայոց աշխարհ» օրաթերթերին և «Իրավունք-de facto» շաբաթաթերթին նվիրել է համալսարանի ոսկեզօծ մեդալ:

Համալսաարնի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցների ղեկավարներին, նշեց, որ առանց նրանց անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման համալսարանի յուրաքանչյուր նախաձեռնություն ոչ միայն կմնա ստվերում, այլև սխալ մեկնաբանության կարժանանա:

«Լրատվամիջոցների դերը կարևորվում է ոչ միայն որպես իրազեկման միջոց, այլև որպես զսպաշապիկ»,- նշեց Հովհաննես Թոքմաջյանը:

Ռեկտորը նաև հույս հայտնեց, որ լրատվամիջոցները կլինեն սկզբունքային և կշարունակեն անկողմնակալ լուսաբանման` իրենց որդեգրած ուղին:

© Copyright Yerevan State University of Architechture and Construction    info@ysuac.am