| |
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԵՐԻ ՄԵՐ ԹԻՄԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
“ԲԱԶԵ-2010”-ԻՑ
Օգոստոսի 23-28-ը Ծաղկաձորում անցկացված “Բազե-2010” համահայկական երիտասարդական հավաքից ԵՃՇՊՀ ուսնողական թիմը, որը ընդգրկված էր նարնջագույների կազմում, վերադարձել է հաղթանակով` պատվոգրերով և մրցանակներով: Հավաքին այս տարի մասնակցել են Հայաստանից, Արցախից, Ջավախքից շուրջ 300 երիտասարդ: Մասնակիցները ոգևորված և հիացած իրենեց համար ստեղծված պայմաններով` նշեցին, որ նրանցից յուրաքանչյուրը իրենց տաղանդն ու ունակությունները ցուցադրելու հնարավորություն ունեցան և ներճակատային, և միջճակատային մրցումներում, այդ թվում` կերպարվեստի, նորաձևության, սպորտային, երգ ու պարի, որտեղ ունեցել են մի շարք հաղթանակներ:
“Այս օրերի ընթացքւոմ բացահայտվեցին այնպիսի երիտասարդներ, որ եթե չլիներ այս հավաքը, գուցե նրանց մասին ոչ ոք չիմանար, միևնույն ժամանակ կարևորում եմ հավաքը ինքնաճանաչողական իմաստով, շփումը Ջավախքի, Արցախի հայ երիտասարդների հետ”,- խոսելով “Բազե-2010” համահայկական երիտաարդական հավաքի կարևորության մասին, նշեց մասնակիցներից ԱՔՇ 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Արտեմյանը:
Հավաքի ընթացքում երտասարդներին հյուրընկալվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոնց հետ իրենց տպավորություններով կիսվել են երիտասարդները, պատմել հասարակական, քաղաքական, հոգևոր, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների և իրենց հագեցած առօրյայի մասին:
|