ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Վերջերս Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարգևատրվեց Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար երկրորդ աստիճանի ազգային շքանշանով: Հիշեցնենք, որ քաղաքաշինության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության մեջ ունեցած ներդրման համար 2002-ին ճարտարապետն արժանացել էր Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի ազգային շքանշանի ասպետի կոչման: Հայաստանում ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը շատ բարձր գնահատեց Նարեկ Սարգսյան ճարտարապետի մասնագիտական և մարդկային արժանիքները, ընդգծելով նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների ձևավորման գործում: -Կարծում եմ, նա նկարիչ է, ոչ միայն լավ շինարար-ճարտարապետ, որն ունի ուրբանիզացիայի խոր ընկալում,- ասաց դեսպանը:

© Copyright Yerevan State University of Architechture and Construction    info@ysuac.am