|
Հունիսի 15-ին Համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՃՇՊՀ արտասահմանցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Վերջին տարիներին արտասահմանցի ուսանողների հոսքը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան մեծացել է, ինչը նշանակում է, որ գնալով Համալսարանի վարկանիշը բարձրանում է արտերկրում: Արտասահմանցի շրջանավարտների զգալի մասը գերադասում է իր մասնագիտական կրթական հաջորդ աստիճանը շարունակել Հայաստանում:
“Այստեղ դասավանդումը շատ բարձր մակարդակի է, և կարևոր է նաև, որ Համալսարանը համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ առաջատար երկրների ճարտարապետական դպրոցների հետ, ինչը մեզ հնարավորություն է տալիս մասնակցել տարբեր միջազգային ծրագրերին”:
|
||
| © Copyright Yerevan State University of Architechture and Construction info@ysuac.am | ||
