ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ...
Հայոց Ազգային բանակի օրվա շրջանակում հունվարի 29-ին Եռաբլուրում հանրապետության տարբեր բուհերի` այդ թվում նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ներկայացուցիչներ մասնակցեցին “Հայոց Արծիվներ” երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադրման և երդմնակալության արարողությանը, որին ներկա էին նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀանյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը և այլ պաշտոնական անձիք:
Նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարևորեց “Հայոց Արծիվների” սեղծումը, նրա դերն ու նշանակությունը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Գալուստ Սահակյանը` ընդգծելով ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ 7 տարի առաջ ստեղծված “Սյունյաց Արծիվներ” երիտասարդական կազմակերպության կարևորությունը, նոր` “Հայոց Արծիվներ” կազմակերպության ստեղծման գործում:
Միջոցառման վերջում ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենիքի համար զոհվածների հիշատակին:
|