ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ GIS ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հունվարի 25-ին աշխատանքային այցով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում էր Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանի պատվիրակությունը “Երկրատեղեկատվական համակարգերի” ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խուան Ֆանի գլխավորությամբ:
Աշխատանքային այցի նպատակն է Եվրոպական Միության TEMPUS (ECOMA) ծրագրի օժանդակությամբ Հայաստանում երկրատեղեկատվական համակարգերի (GIS) զարգացմանն ուղղված ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները, որի իրականացման արդյունքում կստեղծվի երկրատեղեկատվական (GIS) ուսումնագիտական լաբորատորիա:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Էկոնոմիկայի և իրավունքի կառավարման ամբիոնի վարիչ Սարգիս Ստեփանյանի խոսքով` չնայած, որ այս ոլորտը մեր հանրապետությունում դեռ նոր է ծնունդ առել, վերջին տարիներին զարգացման արագություն է գրանցել: Ներկա փուլում պատվիրակության կողմից հետազոտվում է Հայաստանում երկրատեղեկատվական համակարգերի (GIS) զարգացման հեռանկար-պահանջարկը:
|