ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՄԲ...

Դեկտեմբերի 22-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանին շնորհվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

- Պարոն Ջավադյան, ե՞րբ է ստեղծվել ՙՓորձաքննությունների ազգային բյուրոն՚ և որոնք են հիմնական գործառույթները:

- 2005 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվեց նրա կանոնադրությունը: Կազմակերպության հիմանկան գործառույթներն են` արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների մշակում, փորձարկում, ներդրում, հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և իրավասու մարմինների համար առաջարկությունների նախապատրաստում, քրեաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական, տնտեսագիտական, հոգեբանական, քաղաքագիտական, սոցոլոգիական և հասարակական այլ գիտությունների բնագավառներում հարցումների, մշակումների, վերլուծությունների կազմակերպում:

- Բյուրոն ի՞նչ բաժիններ ունի:

- Բյուրոյում գործում են նյութագիտական, շինարարատեխնիկական և ճարտարագիտատեխնիկական, ապրանքագիտական, համակարգչատեխնիկական, հետքաբանական, ձեռագրաբանական, մշակութաբանական, դատաբժշկական և այլ բաժիններ: Գործում է նաև ուսումնակրթական բաժին, որի կողմից վերջերս կազմակերպվել էր արտագնա ուսուցողական դասընթացներ: - Պարոն Ջավադյան, Համալսարանի հետ համագործակցության ինչպիսի՞ ընդհանուր եզրեր եք տեսնում:

- Ես կարծում եմ, որ մենք Համալսարանի հետ կարող ենք արդունավետ համագործակցել հատկապես շինարարատեխնիկական, նյութագիտական, համակարգչատեխնիկական, տնտեսագիտական և հաշվապահական, ինչպես նաև տրանսպորտահետքաբանական ուղղություններով: Մենք կարող ենք շատ հետաքրքիր գիտագործնական աշխատանքներ իրականացնել, հաշվի առնելով նաև այն, որ Համալսարանի հետ մենք նախապատրաստում ենք կնքել ուսումնակրթական պայմանագիր, որի արդյունքում կկազմակերպվեն գործնական դասընթացներ: ՙՓորձաքննությունների ազգային բյուրոն՚ հագեցած է նորագույն սարքավորումներով, ունի արհեստավարժ փորձագետներ, որը հրաշալի նախադրյալ է երիտասարդ մասնագետների կայացման համար:

© Copyright Yerevan State University of Architechture and Construction    info@ysuac.am