|
|
|
ՔՈԼԵՋԻ ՍԱՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ
Երևանի ճարտարապետության և շինարանության պետական համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջը մայիսի 18-ին «Ուսանողական գարուն» փառատոնի հանրապետական փուլին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար արժանացել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության շնորհակալագրին: Համալսարանի քոլեջը փառատոնին մասնակցած 102 ուսումնական հաստատություններից ընդգրկվել է լավագույն հնգյակի մեջ: Ինչպես նշեց միջին մասնագիտական կրթության և նախաբակալավրիատի գծով պրոռեկտոր Անահիտ Հովհաննիսյանը` սա քոլեջի երկրորդ շնորհակալագիրն էր այս տարվա ընթացքում: Անցած տարի լավագույն հումորային կատարման համար քոլեջի սաները արժանացել էին երրորդ մրցանակին: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ այս անգամ փառատոնը մրցութային չէր և եզրափակիչ փուլ անցած թիմերին շնորհվեցին խրախուսական շնորհակալագրեր, ինչը ոգևորել և ոգևորում է քոլեջի սաներին:
|
|
|
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ճարտարապետության ոլորտում ունեցած ավանդի համար Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Աշոտ Դուրյանը պարգևատրվեց «Ջիմ Թորոսյան» ոսկեզօծ մեդալով: Ճարտարապետը համալսարանում երկշաբաթյա դասընթացներ անցկացրեց ճարտարապետության հոգեբանություն թեմայով: Աշոտ Դուրյանի խոսքով այսօր քիչ է ոււսումնասիրված ճարտարապետական միջավայրը հոգեբանական տեսանկյունից, այն դեպքում, երբ նույն այդ միջավայրը ստեղծվում է մարդու ձեռքով և մարդու համար: Ներկակացնելով համալսարանում անցկացրած դասընթացները` նա նշեց, որ դասախոսությունները հատկապես ուղղված էին ճարտարապետ - պատվիրատու փոխհարաբերությանը, որը բոլոր ժամանակներում եղել է առանցքային խնդիր:
>>
|
|
|
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԹԻՄԸ` ՀԱՂԹԱԿԱՆ ԹԻՄ
2012 թվականի ՀՀ Պաուերլիֆտինգի` ուժային եռամարտ ֆեդերացիայի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարանի համագործակցությամբ անցկացվեց միջդասարանային և անհատական առաջնություն` ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ սեղանի թենիս, ուժային եռամարտ, բազկամարտ մարզաձևերում:
>>
|
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուսանողները իրենց հարցերը կարող են ուղղել Համալսարանի ղեկավարությանը հետևյալ հասցեով` harcer@ysuac.am |
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 |
ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ |
ՀՐԱՄԱՆՆԵՐ
|
| © Copyright Yerevan State University of Architecture and Construction info@ysuac.am |